Հայաստանի աստղերի գրանցամատյանը բա­ցա­ռիկ հնարավորություն է ընձեռում` յուրաքանչյուր անվամբ աստղ անվանելու: Աստղ անվանելով` Դուք մատուցում եք յուրահատուկ և ան­մոռանալի նվեր ցանկացած առիթով: Առաջարկում ենք Ձեզ հավաստագիր (սերտիֆիկատ), որը ներառում է բոլոր անհրաժեշտ գրանցման տվյալները, աստղային քարտեզ, ինչպես նաև Ձեր գրանցման համարով պլաստիկ քարտ:

Ձեր անվանած աստղը գրանցվում է Հայաստանի աստղերի գրանցամատյանում. այն երկնային օբյեկտների պաշտոնական գրանցամատյան է, որում գրանցվում, համակարգվում և ան­ժամ­կետ պահպանվում են գրանցման տվյալները: Այս ամենը երաշխավորում է` ամեն մի աստղ անվանակոչվում է մեկ անգամ: 

Ձեր անվանած աստղի նկատմամբ Դուք չունեք սեփականության իրավունք, քանի որ աստղը սեփականության օբյեկտ չէ. գիտական կազմակերպությունները չեն ճանաչի Ձեր անվանած աստ­ղի անվանումը: 

Ձեր անվանած աստղը կարող եք տեսնել երկնքում միայն աստղադիտակով` քարտեզի վրա  համապատասխան նշման և աստղի կոորդինատների օգնությամբ: Անզեն աչքով աստ­ղը միշտ չէ, որ հնարավոր է տեսնել:

Ձեր անվանած աստղի տվյալները, ինչպես նաև Հայաստանի աստղերի գրանցամատյանի տվյալների ամբողջական համակարգը հասանելի են մեր կայքում:

   

                               Հարգանքով` Հայաստանի աստղերի գրանցամատյան



© 2024 Հայաստանի աստղերի գրանցամատյան
International Star Registry