Հայաստանի աստղերի գրանցամատյանը տալիս է Ձեզ հնարավորություն անվանելու աստղեր` Ձեր ցանկացած անունով: Աշխարհում լայնորեն տարածված այս ավանդույթը այժմ Ձեզ է տրամադրում Հայաստանի աստղերի գրանցամատյանը, որը  Միջազգային աստղերի գրանցամատյանի (International Star Registry) միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Միջազգային աստղերի գրանցամատյանը հիմնադրվել է 1979թ.: Նախաձեռնության հեղինակը կանադացի մի ֆերմեր է (Ivor Downie), որը ցանկացել է աստղ անվանել իր փոքրիկ աղջկա անվամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է Ira Downings-ի կողմից Թորոնտոյում: Հետագայում այն գնել է Phylis Mosele-ն, որի շնորհիվ էլ Միջազգային աստղերի գրանցամատյանը տարածվել է ողջ աշխարհում: Այժմ այն ներկայացուցչություններ ունի տարբեր երկրներում: Մինչ օրս Միջազգային աստղերի գրանցամատյանն անվանել է շուրջ 1.000.000 աստղեր:


                               Հարգանքով` Հայաստանի աստղերի գրանցամատյան





© 2024 Հայաստանի աստղերի գրանցամատյան
International Star Registry